Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօրվա հերոսները դուք եք, սիրելի՛ շրջանավարտներ, վայելեք ձեր օրը, լայն ժպտացեք և թող ձեր աչքերի փայլը երբեք չմարի․ Արագածոտնի մարզպետ

22.05.2026

 Սիրելի՛ շրջանավարտներ, ընդունեք ջերմ շնորհավորանքներս՝ «Վերջին դասի» առիթով։
Այս ճամփաբաժանը ձեր կյանքի կարևոր իրադարձություններց է, և ոսկե ակնթարթն այս ողողված է ձեզ ուղղված ծնողական օրհնանքներով ու սրտագին բարեմաղթանքներով։
Ուզում եմ, որ կյանքում կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվեք այն իմաստությամբ ու մարդկային բարձր արժանիքներով, որոնցով ձեզ սնել են ձեր թանկագին ուսուցիչները։
Թող վերջին դասի քաղցրահնչյուն ղողանջները ամուր կամրջեն ձեր դպրոցական կյանքն ու այն նոր ուղին, որը դառնալու է ձեր ապագայի խոստումնալից սկիզբը։
Մենք ձեզ հետ կապված մեծ հույսեր ունենք, և հավատում ենք, որ դուք դառնալու եք վաղվա պետությունը պահող ամուր ձեռքը։
Այսօրվա հերոսները դուք եք, սիրելի՛ շրջանավարտներ, վայելեք ձեր օրը, լայն ժպտացեք և թող ձեր աչքերի փայլը երբեք չմարի։
Շնորհավոր «Վերջին դաս»։

ՁԵՐ՝ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-22 17:03:06