Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Դժվարությունները դառնում են հաջողության հիմքը. Արագածոտնի մարզպետը ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում պատասխանեց դպրոցականների հարցերին

06.05.2026

 «Մասնագիտական կողմնորոշում» պարտադիր խմբակի շրջանակում այսօր կայացած հանդիպման նախաձեռնությունը Ղազարավանի միջնակարգ դպրոցի 9֊11֊րդ դասարանների աշակերտներինն էր, որոնք ցանկություն էին հայտնել «Հաջողակ մարդու հատկանիշները» թեմայով զրուցել Արագածոտնի մարզպետի հետ։

Բաց և անմիջական երկխոսության ընթացքում մարզպետը պատասխանեց պատանիների հարցերին, որոնք վերաբերում էին իր ընդունած այն վճռական որոշումներին, որոնք դարձել են հաջողություն կերտելու հիմնաքարերը` սկսած կրթությունից ու մասնագիտական ընտրությունից։
Մարզպետը կարևոր շեշտադրումներ արեց անհաջողությունները որպես աճելու մոտիվացիա դիտարկելու, դժվարություններին առերեսվելու, սթափ ընկալելու և չընկրկելու, հավակնոտ նպատակները հետևողականորեն կյանքի կոչելու վերաբերյալ։ Այս համատեքստում հղած խորհուրդներն ու ուղերձները ոգեշնչեցին կյանքի կարևոր փուլում կողմնորոշվող պատանիներին։
«Պետք է միշտ ձգտեք զարգանալ. չվախենաք դժվարություններից, հավակնոտ նպատակներ կյանքի կոչելուց և վստահ քայլեք ձեր ընտրած ճանապարհով։ Իմացեք, որ հենց անհաջողությունները կարող են դառնալ ապագայի հաջողության հիմքը»,֊նշեց մարզպետը։
Զրույցն ամփոփելով` նա ասաց, որ նմանօրինակ հանդիպումներն օգնում են ավելի լավ հասկանալու աշակերտների մտահոգություններն ու ակնկալիքները։
Աշակերտները նշեցին, որ հանդիպումից հեռանում են` իրենց հետ տանելով կարևոր խորհուրդներ ու վառ տպավորություններ։
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-08 13:00:30