Նորություններ
Հպարտանում եմ աշխատող, բարիք ստեղծող, հարկ վճարող, պետություն շենացնող մեր հայրենակիցներով․ շնորհավոր Աշխատանքի օր
01.05.2026
Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը մեզ համար աշխատանքն անձնական, ընտանեկան բարօրության և մեր պետության զարգացման համատեքստում վերաիմաստավորելու տոնական օր է։
Ամեն տարի այս օրը ես հպարտորեն եմ շնորհավորում մեր աշխատավոր ժողովրդին՝ վերահաստատելով այն համոզմունքս, որ աշխատանքը մայրն է ամեն բարիքի։ Եվ անկասկած, աշխատանքը մարդուն ու կյանքն ավելի լավն է դարձնում։
Ուզում եմ, որ այսօր լիարժեք վայելեք ու տոնեք ձեր օրը։
Եվ մաղթում եմ, որ միշտ աշխատեք պետականակենտրոն մղումով։
Շնորհավոր Մայիսի 1։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ


