Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ Մուղնու հիմնական դպրոցում իրականացվեց շաբաթօրյակ և ծառատունկ
27.04.2026
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի նախաձեռնությամբ այսօր համամարզային շաբաթօրյակ է։
Արագածոտնի մարզպետի աշխատակազմը, մարզպետի գլխավորությամբ, Մուղնու Մեսրոպ Աշճյանի անվան հիմնական դպրոցի կոլեկտիվի և աշակերտության հետ դպրոցի հարակից տարածքը մաքրեց աղբից և կրթօջախի այգում իրականացրեց ծառատունկ։ Տնկվեցին շուրջ 100 պտղատու և դեկորատիվ ծառեր։Դպրոցականների խոսքով՝ նախաձեռնությունը հայրենասիրական է և հորդորում է ավելի շատ սիրել հայրենիքն ու հոգ տանել նրա մասին։ Եվ նշելով, որ այսպիսով իրենց փոքրիկ ներդրումն են ունենում պետությունը շենացնելու գործում՝ առաջարկեցին այգին անվանել «Խաղաղության այգի»՝ մաղթելով, որ խաղաղությունը հարատև լինի։
Տեսանյութը՝ այստեղ։


