Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզի 8 համայնքներից ավելի քան 6000 մարդ է միացել համամարզային շաբաթօրյակին
26.04.2026
Մարզի միջնակարգ և հիմնական 118 դպրոցներից և բոլոր համայնքներից հազարավոր մարդիկ այսօր մասնակցել են շրջակա միջավայրը աղբից մաքրելու կարևոր նախաձեռնությանը։
Մաքրվել են դպրոցների, հասարակական և բնակելի շենք-շինությունների բակային տարածքներ, ավտոճանապարհների, հուշարձանների հարակից հատվածներ։
Մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների համագործակցությամբ համամարզային շաբաթօրյակը պատշաճ իրականացնելու համար կիրառվել են կոմունալ տեխնիկա և սարքավորումներ։


