Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի Աշտարակ֊Գյումրի հատվածի պաշտոնական բացումը

21.04.2026

 Աշտարակ֊Գյումրի 84 կմ երկարությամբ ճանապարհի բացումն այսօր ավտոերթով տոնեցին հազարավոր քաղաքացիներ։

Ավտոերթին Վարչապետի գլխավորությամբ մասնակցեցին ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։
Աշտարակից Գյումրի ճանապարհի շինարարությունն իրականացվել է 4 փուլով: Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի, Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացվել են Կառավարության, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ:
Նշենք, որ նորակառույց ճանապարհն առաջին տեխնիկական կարգի է և ապահովում է անվտանգ երթևեկություն։
Ճանապարհի բացման տոնական արարողությունը եզրափակվեց Գյումրու հրապարակում տեղի ունեցած համերգային երեկոյով։
Մեր քաղաքացիներին մաղթում ենք բարի երթ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-21 10:36:37