Տպել
Նորություններ
Ապրիլի 25՝ Քաղաքացու օր
18.04.2026
Պետությունը մենք ենք՝ մեր ընտրություններով, մեր վարքով, մեր պատասխանատվությամբ։ Օրենքը պահելը, միմյանց հարգելն ու միասնական մնալն ընտրություն է, որը որոշում է մեր երկրի վաղվա օրը։
Ապրիլի 25-ին նշում ենք Քաղաքացու օրը։
Աշտարակ համայնքում Քաղաքացու օրը կնշանավորվի Աշտարակի մշակույթի պալատ ՀՈԱԿ-ի՝ Աշտարակի, Օշականի, Սասունիկի մշակույթի տներում կայանալիք բանախոսություններով։
Օշականում և Սասունիկում բանախոսությունները կկայանան 12:00-13:00-ն,
Աշտարակ քաղաքում՝ 14:00-15:30-ը։
Մուտքն ազատ է։
Այս օրը հիշեցնում է, որ կայուն պետությունը սկսվում է պատասխանատու քաղաքացուց։ Հարգանքը միմյանց նկատմամբ, օրենքի պահպանումը և միասնականությունը մեր երկրի զարգացման հիմքն են։


