Տպել
Նորություններ
Հանրային քննարկման հրավեր՝ ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի շուրջ
07.04.2026
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային բանկի, Զարգացման ֆրանսիական գործակալության և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիրը, որը մեկնարկել է ս․թ․ մարտ ամսին։
Ծրագրի զարգացման նպատակն է ապահովել արդյունավետ, ֆինանսապես կայուն ոռոգման ու գյուղական բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավումն ու հասանելիությունը Հայաստանի ընտրված տարածքներում։
Սույն թվականի ապրիլի 13-ին ժամը 15։30-ին Արագածոտնի մարզպետի աշխատակազմում տեղի կունենա հանրային քննարկում՝ Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի բնապահպանական և սոցիալական փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ։
Քննարկմանը կարող են մասնակցել հանրության լայն շրջանակներ, ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Աշտարակ, Թալին համայնքների ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, ջրօգտագործողների ընկերությունների և այլ հետաքրքրված կառույցների ներկայցուցիչները և շահառուները։
Փաստաթղթերի նախագծերը հրապարակված են Ջրային կոմիտեի կայքում և հասանելի են հետևյալ հղմամբ՝ https://www.scws.am/.../credit.../credit-programs_1743594138


