Նորություններ
Բնակապահովման ծրագրով տրամադրվող սերտիֆիկատի 3 մլն դրամը կդառնա 4 մլն
19.03.2026
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովին մասնակցեցին նաև Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։ Համաժողովը նվիրված էր Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հիմնախնդիրներին և դրանց լուծման քայլերին։
Համաժողովի ընթացքում հնչել է հարց, որով Աշտարակում բնակվող ԼՂ մեր հայրենակիցների անունից Վարչապետին խնդրել են վերանայել ծրագիրը, մասնավորապես, Աշտարակ համայնքում բնակարան ձեռքբերելու համար տրամադրվող 3 մլն դրամը դարձնել 4 մլն։
Ի պատասխան, Վարչապետն արձագանքել է և տեղում հարցին տվել դրական լուծում՝ նշելով, որ առաջիկա ամիսներին տրամադրվող գումարը կդառնա մեկ անձի համար 4 մլն դրամ։
Այն ընտանիքները, որոնք Աշտարակ համայնքում արդեն տուն են ձեռք բերել և ստացել են 1 անձի համար 3 մլն դրամ, հետադարձ կստանան ավելացված գումարները, տվյալ դեպքում, մեկ անձի համար ևս 1 մլն դրամ։


