Տպել
Նորություններ
Աշտարակի «Մանուշակ» և Արաքս Մուրադյանի անվան թիվ 5 մանկապարտեզները պետբյուջեի միջոցներով կհիմնանորոգվեն․ գործընթացը մեկնարկել է
09.03.2026
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելեց «Մանուշակ» մանկապարտեզ՝ տեղում քննարկելու և ուրվագծելու առաջիկայում մեկնարկող շինարարական աշխատանքները։
Նշված մանկապարտեզների հիմնանորոգման մրցույթում կա հաղթող ընկերություն, որի ներկայացուցիչը մարզպետի հետ զրույցում նշեց, որ գալիք շաբաթ կսկսվեն շինաշխատանքները։ Համաձայնություն ձեռքբերվեց շինաշխատանքների ընթացքում մանկապարտեզի գործունեությունը շարունակել՝ հիմնանորոգումն իրականացնելով մաս-մաս։
Իսկ 2-րդ մանկապարտեզի շինարարական աշխատանքները կսկսվեն երեխաների տեղափոխության հարցը լուծելուց հետո, ինչը հնարավորինս արագ կազմակերպելու համար մարզպետի աշխատակազմը և համայնքապետարանը համագործակցային աշխատում են։
«Մանուշակ» մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացվել է 224 մլն 249 հազ դրամ,
Արաքս Մուրադյանի անվան թիվ 5 մանկապարտեզի հիմնանորոգման համար հատկացումը 73 մլն 678 հազ դրամ էՆշենք, որ մանկապարտեզների հիմնանորոգման պատվիրատուն Արագածոտնի մարզպետի աշխատակազմն է։
Ընդհանուր, այս պահին մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ մարզում հիմնանորոգվում է 5 մանկապարտեզ՝ 3-ը Ապարան համայնքում, 2-ը՝ Աշտարակ քաղաքում։


