Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածավանի թիվ 1 նորակառույց դպրոցը գործարկվեց․ նոր դպրոցը ջերմորեն հյուրընկալեց տեղի 444 աշակերտներին

06.03.2026

 ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի հեռավոր Արագածավան բնակավայրում կառուցված թիվ 1 միջնակարգ դպրոցը հանձնվեց շահագործման։

Մինչ կառուցվում էր նոր դպրոցը, ուսումնական պրոցեսը կազմակերպվում էր Արագածավանի թիվ 2 դպրոցում՝ 2-րդ հերթափոխով, ժամը 13։00-ից։
Նոր դպրոցի բացմանը զուգահեռ ուսումնական պրոցեսը բնականոն փուլ է մտել․ դասերի մեկնարկը կլինի 9:00-ին։
Դպրոցի բացումը տոն էր թե՛ աշակերտների և ուսուցիչների, թե՛ գյուղի բնակիչների համար։
Դպրոցի կառուցման և կահավորման համար Կառավարությունը հատկացրել է 2,5 մլրդ դրամ։
Այն ունի փակ և բաց մարզադահլիճներ, հանդիսությունների ընդարձակ սրահ, ամֆիթատրոն, լուսավոր դասասենյակներ, լաբորատորիաներ, ճաշարան, գրադարան և ընթերցասրահ, այլ ենթակառուցվածքներ։
Կրթական պայմանների բարելավման շնորհիվ ակնկալվում է, որ նորաբաց դպրոցը նոր ուսումնական տարում կունենա 500-ից ավելի աշակերտներ։
Հավելենք, որ Արագածավանում նույն ծրագրով ևս մեկ դպրոց է կառուցվում, որը շահագործման կհանձնվի առաջիկայում։
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-06 17:42:20