Տպել
Նորություններ
Հողօգտագործողները կարող են ապահովագրել իրենց բերքը․ պետությունը սուբսիդավորում է ապահովագրավճարի 40-60%-ը
05.03.2026
Արագածոտնի մարզպետի աշխատակազմում ներկայացվեց գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիրը։
Այն ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության բաժնի պետ Մերինե Աթոյանը։
Քննարկմանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության ներկայացուցիչները, համայնքապետարանների գյուղոլորտի պատասխանատուները։
Այսպիսով՝
2026 թվականին կապահովագրվեն բուսաբուծական մթերքների հետևյալ տեսակները՝
խաղող, ծիրան, դեղձ, ցորեն, գարի, վարսակ` կարկտահարություն և հրդեհ ռիսկից,
խնձոր, սալոր, կարտոֆիլ, բալ, կեռաս ձմերուկ, սեխ, ցորեն, գարի, վարսակ՝ կարկտահարություն ռիսկից,
խաղող, ծիրան, դեղձ, սալոր, վաղահաս կարտոֆիլ, միջին (միջին վաղահաս, միջին ուշահաս), ուշահաս կարտոֆիլ՝ գարնանային ցրտահարություն ռիսկից
ցորեն, գարի, վարսակ՝ երաշտ ռիսկից։
2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 տոկոսի չափով սուբսիդավորում։
Ծրագրից օգտվելու համար գյուղատնտեսությունում տնտեսավարողները պետք է դիմեն ապահովագրական ընկերություններից որևէ մեկին՝ Լիգա Ինշուրանս, Սիլ ինշուրանս, Նաիրի ինշուրանս, Ռեգո ինշուրանս, Արմենիա ինշուրանս, ԷՖԵՍ ինշուրանս:
Ապահովագրական պայմանագրերի կնքման ժամկետներին և ծրագրի մասին մանրամասներին ծանոթացեք այստեղ՝ https://mineconomy.am/page/1452 ։


