Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ՀԷՑ-ի բարեփոխումը կարևոր ռազմավարական քայլ է համարում

03.03.2026

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, ՀԷՑ-ի ղեկավար կազմի անդամներ և մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ մարտի 2-ին աշխատանքային այցով Թալինում էին։

Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի հետ պաշտոնատար անձինք քննարկում անցկացրին, որին ներկա էին համայնքապետարանի, ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի «Թալին» ՇԷՑ-ի և համայնքի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։
Ռոմանոս Պետրոսյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի էլեկտրական ցանցերի ընդհանուր աշխատանքները, բարեփոխումների ընթացքն ու առաջիկա անելիքները։ Հաջորդիվ նա ներկայացրեց ՀԷՑ «Մուսալեռ» մասնաճյուղի «Թալին» ՇԷՑ-ի նորանշանակ պետ Էդգար Խաչատրյանին։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանն իր խոսքում ՀԷՑ բարեփոխման գործընթացը համարեց կարևոր ռազմավարական քայլ և նշեց, որ ոլորտի լավարկմանն ուղղված աշխատանքներին պետք է հնարավոր աջակցություն ցուցաբերվի՝ համատեղ քննարկումների, խնդիրների վերհանման ու առաջարկությունների գործում։
Համայնքապետ Տավրոս Սափեյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումները և կողմերի համագործակցային աշխատանքը։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-04 09:46:11