Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի որոշ ավտոճանապարհներին բուք է․ հորդորում ենք զգոն լինել

27.02.2026

 Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ այսօր Արագածոտնի մարզի բարձրադիր մի շարք հատվածներում ավտոճանապարհները դժվարանցանելի են՝ ձյան առատ տեղումների և սաստիկ բքի պատճառով։

Մասնավորապես, դժվարանցանելի են Սիփան, Ավշեն, Ճարճակիս, Միջնատուն, Շենկանի, Նիգավան, Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Վերին Բազմաբերդ, Մեծաձոր բնակավայրեր տանող ավտոճանապարհները։
Ալագյազ և Ծաղկահովիտ համայնքների ավտոճանապարհները ևս դժվարանցանելի են, առկա է ցածր տեսանելիություն։
Նշված բոլոր ճանապարհներին կատարվում են ինտենսիվ մաքրման աշխատանքներ։
Հորդորում ենք զգոն լինել և երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-04 09:46:11