Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աստղագիտության օլիմպիադայի հանրապետական փուլը` Բյուրականի աստղադիտարանում

25.02.2026

 Աստղագիտության օլիմպիադայի հանրապետական փուլ անցած 24 աշակերտ փետրվարի 23-ին Բյուրականի աստղադիտարանում ոչ միայն մասնակցեց գիտելիքների ստուգատեսի, այլև հնարավորություն ունեցավ տեղում ծանոթալու Վիկտոր Համբարձումյանի անունը կրող գիտահետազոտական ինստիտուտին։

Հանրապետական փուլ անցած աշակերտները Երևանից, Արագածոտնի և Շիրակի մարզերից էին։
Մասնակիցները 4 ժամում կատարեցին 4 տեսական առաջադրանքներ։
Հանրապետական փուլի արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի 5 հոգանոց թիմը, որը հոկտեմբերին կմասնակցի Վիետնամի մայրաքաղաք Հանոյում անցկացվելիք Աստղագիտության և աստղաֆիզիկայի 19-րդ միջազգային օլիմպիադային։
Օլիմպիադայի ավարտից հետո աշակերտները հանդիպեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանին, որը ներկայացրեց գիտության, մասնավորապես աստղագիտության ոլորտում կատարվող հետազոտական աշխատանքները, ինչպես նաև ներկայումս աստղադիտարանի գործունեությունը։
Հաջորդիվ, մասնակիցներն այցելեցին Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, ծանոթացան մեծ գիտնականի կյանքի և գործունեության պայմաններին, ինչպես նաև ուսումնասիրեցին 2,6 մ-ոց աստղադիտակը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-02 12:14:23