Տպել
Նորություններ
Մայրենի լեզուն պահենք անաղարտ․ աշակերտների հյուրը Հայի բառարանի հեղինակ, լրագրող Անի Զաքարյանն էր
24.02.2026
Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով Արագածոտնի մարզպետի աշխատակազմի հանրային կապերի բաժնի նախաձեռնությամբ Աշտարակ համայնքի դպրոցների ավագ դասարանների 50 աշակերտների համար բանախոսությամբ հանդես եկավ Հայի բառարանի հեղինակ, հեռուստամեկնաբան Անի Զաքարյանը։
Հանդիպումն անցավ երկխոսության ձևաչափով, քննարկման առանցքում էին մայրենի լեզվով գրագետ հաղորդակցվելու, ոչ ֆորմալ կրթության, ընթերցանության կարևորությունը, ազգային ինքնության ըմբռնմանն ու մշակութային ինքնաճանաչմանն առնչվող հարցեր։
Ակտիվ աշակերտները հեղինակից ստացան Հայի բառարան։
Նմանօրինակ հանդիպումները շարունակական են։


