Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզից 2 աշակերտուհիներ՝ Սիլվա Մովսիսյանը և Էլեն Թորոսյանը հաղթել են Մայրենիի (ընթերցանության) օլիմպիադայում

24.02.2026

 Օլիմպիադայի 25 հաղթողներին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է Գիրք նվիրելու օրվա միջոցառումների շրջանակում։

Մեր հաղթողներից Սիլվա Մովսիսյանը Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի է, Էլեն Թորոսյանը՝ Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցի 6-րդ դասարանի աշակերտուհի։
Նշենք, որ օլիմպիադան նախատեսված է 5-րդ և 6-րդ դասարանի սովորողների համար: Նպատակն է խթանել ընթերցանության մշակույթը, զարգացնել լեզվամտածողությունն ու կարդալու տեխնիկան:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել աշակերտներին ընթերցանության օլիմպիադային մասնակցելու համար՝ ընդգծելով, որ դա նշանակում է, որ նրանք կարևորում են գիրքն ու ընթերցանությունը:
Շնորհավորում ենք մեր ընթերցասեր աշակերտներին և մաղթում նոր հաջողություններ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-03-02 12:14:23