Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գրքատոնը նշանավորվեց «Ամպիկը, որ չէր կարողանում անձրևել» ներկայացման առաջնախաղով

20.02.2026

 Սասունիկի միջնակարգ դպրոցի տարրական դասարանների աշակերտների համար ցուցադրվեց «Ամպիկը, որ չէր կարողանում անձրևել» մանկական ներկայացումը, որի բեմադրությունը համանուն գրքի հիման վրա է։

Միջոցառման կազմակերպիչը «Արևիկ» հրատարակչություն և գրատուն ՓԲԸ-ն էր՝ ԿԳՄՍՆ-ի հովանու ներքո։
Առաջնախաղին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Արևիկ գրատան տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը ողջույնի խոսքում ընդգծեց, որ «Ամպիկի» կերպարը շատ ուսուցանող է և այն նախևառաջ սովորեցնում է սիրել ու գնահատել կյանքը, շարունակել ապրել՝ անկախ կյանքում պատահող դժվարություններից։
Գրքի և ընթերցանության դերն իրենց խոսքում կարևորեցին փոխնախարար Դանիել Դանիելյանը, մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը՝ աշակերտներին վերստին հորդորելով լավ սովորել։
Միջոցառման ավարտին աշակերտները «Արևիկից» ստացան օրվա սպասված նվերը։
Շնորհավոր Գիրք նվիրելու օր։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-20 12:49:40