Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռազմական գործի և զինվորական ծառայության առանձնահատկությունները․ Արագածոտնի մարզ են այցելել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ներկայացուցիչները

19.02.2026

Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին, Ապարան, Ծաղկահովիտ համայնքների ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենները, աշակերտներն ու նրանց ծնողները օրերս մասնակցել են ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հետ իրականացված տեղեկատվական հանդիպման, որի շրջանակում ծանոթացել են ռազմական գործի և զինվորական ծառայության առանձնահատկություններին։

Արագածոտնի մարզ են այցելել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը, ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Հարություն Մաթևոսյանը։
Հանդիպումների շարքը մեկնարկել է Աշտարակից, որտեղ կայացած հանդիպմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Սուրեն Մեջլումյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։
Գնդապետ Մանգասարյանը ներկայացրել է իրականացված և ընթացիկ բարեփոխումները, ուսումնական նոր ծրագրերի ներդրման գործընթացը, ինչպես նաև կուրսանտներին և շրջանավարտներին հատկացվող առավելությունները, պատասխանել ներկաների հարցերին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-19 15:46:35