Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ներկա գտնվեցին «Ապարանյան ձմեռ -2026» մարզամշակութային փառատոնին

09.02.2026

 

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում այսօր կայացավ ավանդական «Ապարանյան ձմեռ» գունեղ փառատոնը, որը հերթական անգամ ձյունառատ Խաչասարում համախմբեց ապարանցիներին և տարբեր մարզերից և համայնքներից եկած մեր հայրենակիցներին։
Ներկա էին Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանը, համայնքապետեր, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Արայիկ Հարությունյանը մարզպետի հետ շրջեց Ապարանի բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, զրուցեց ապարանցիների հետ, ծանոթացավ տեղական արտադրողներին։
Փառատոնի ընթացքում կայացան մարզական խաղեր, որոնց հաղթողներն արժանացան պատվոգրերի և մրցանակների։
 
Տեսանյութը՝ այստեղ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-09 16:22:38