Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը միացավ արյունատվության ակցիային
09.02.2026
Աշտարակի բժշկական կենտրոնի նախաձեռնությամբ և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի հետ համագործակցությամբ Աշտարակի ԲԿ-ում այսօր իրականացվեց արյունատվության ակցիա։
Մարդասիրական այս նախաձեռնությանը Արագածոտնի մարզպետի գլխավորությամբ միացան Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, պետական հաստատությունների աշխատակիցներ, քաղաքացիներ։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը բժիշկների հետ զրույցում կարևորեց արյունատվության արշավի շարունակականությունը և ուրախությամբ արձանագրեց, որ արյան պաշարների համալրման հարցում աջակցություն ցուցաբերելու և կյանքեր փրկելու համոզմունքով մեծաթիվ պաշտոնատար անձինք և քաղաքացիներ են միացել նախաձեռնությանը։
Ակցիան կիրականացվի նաև մարզի այլ ԲԿ-ներում։
Հավելենք, որ այսօրվա ակցիային միացան ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Աշտարակի բաժնի պետ Արտակ Ասատրյանը, ՄՍԾ Աշտարակի տարածքային կենտրոնի ղեկավար Հովհաննես Օհանյանը, ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցներ, ՊՆ սպաներ և այլք։


