Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026թ․ դիմումների ընդունումը․ 200 քմ մակերեսով ջերմատներ՝ 20 ընտանիքի

03.02.2026

 «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության 2026 թվականի հայտադիմումների ընդունման մեկնարկը։

Դիմումները կընդունվեն 2026թ․ փետրվարի 2-ից մինչև փետրվարի 25-ը ներառյալ։
Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ այն ընտանիքները, որոնք՝
• 2023թ․-ին Ղարաբաղից բռնի տեղահանված են,
• մշտական բնակություն են հաստատել ՀՀ Լոռու մարզի Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան, Փամբակ, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Աշտարակ խոշորացված համայնքներում,
• ունեն ՀՀ քաղաքացիություն
• ունեն առնվազն 200 քմ մակերեսով սեփական տարածք՝ ջերմատուն կառուցելու համար,
• ունեն ջրի հասանելիություն ջերմատան տարածքին մոտ (ջրի հեռավորությունը չպետք է գերազանցի 50 մետրը):
Նախապատվությունը կտրվի բազմազավակ ընտանիքներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-04 15:59:17