Տպել
Նորություններ
Մարզպետ-քաղաքացի շփումը՝ ուղիղ և անմիջական
23.01.2026
Քաղաքացիների ընդունելության օրվա շրջանակում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն այսօր առանձնազրույցներ ունեցավ մեկ տասնյակից ավելի քաղաքացիների հետ։
Սոցիալական, առողջապահական, աշխատանքային և այլ բնույթի անձնական հարցերով քաղաքացիների դիմումներն արձանագրվեցին, նախանշվեցին դրանց լուծումները։ Այս ուղղությամբ՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները ստացան հանձնարարականներ։
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով
(0232) 3 24 64:


