Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ընթանում է դպրոցական առարկայական օլիմպիադաների մարզային փուլը

22.01.2026

 Սասունիկի միջնակարգ դպրոցում այսօր կայացավ «Հայ գրականություն» առարկայի մարզային օլիմպիադան, որի ընթացքին հետևեցին Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Ուշագրավ է, որ այս տարի «Հայ գրականություն» առարկայի օլիմպիադան անցկացվում է նոր ձևաչափով, որի արդյունքում գնահատվելու են աշակերտի ինքնատիպ մտածողությունը, ինքնուրույն վերլուծելու, հիմնավորված դատողություններ ու եզրահանգումներ անելու կարողությունը, խոսքի տրամաբանական կառուցվածքը և այլ հանգամանքներ, որոնք հիմնված չեն սոսկ հիշողության վրա։
Հավելենք, որ 16 առարկաներից անցկացվող օլիմպիադաների մարզային փուլը մեկնարկել է հունվարի 15-ին և կեզրափակվի փետրվարի 6-ին։
Արագածոտնի մարզի դպրոցներից օլինպիադաների մարզային փուլին մասնակցելու իրավունք է ստացել 845 աշակերտ։
Գիտելիքների ստուգատեսում մեր աշակերտներին մաղթում ենք տպավորիչ արդյունքներ։
Այսօր Սասունիկի դպրոց կատարած այցի շրջանակում Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կրթության ոլորտի պատասխանատուները շրջել են նաև դպրոցում և հետևել դասապրոցեսին՝ ուրախությամբ արձանագրելով, որ դպրոցի բոլոր ենթակառուցվածքները՝ մարզադահլիճից մինչև գրադարան ու լաբորատորիաներ, ողջ ծավալով կիրառվում են ուսումնական պրոցեսում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-23 12:25:26