Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Ուրախ եմ, որ խաղաղ պայմաններում եք ծառայելու, բարի երթ, տղե՛րք»․ Արագածոտնի մարզի զորակոչիկներին բանակ ճանապարհեց մարզպետ Սերգեյ Մովսիսյանը

13.01.2026

 Ծնողական օրհնանքների, ծափողջույնների, մարզպետի բարեմաղթանքների ներքո այսօր առավոտյան բարձր բարոյահոգեբանական ոգով բանակ ճանապարհվեցին մեր զորակոչիկները։

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը տղաների հետ զրույցում նշեց, որ հպարտ է ողջունել նրանց և ուրախություն հայտնեց այն կապակցությամբ, որ զինվորները խաղաղ պետության երկնքի ներքո են ծառայելու։ Հույս հայտնելով, որ նորակոչիկները իրենց օջախներ կվերադառն որպես առավել իրավագիտակից քաղաքացի՝ մարզպետը մաղթեց, որ զինծառայությունը տղաների համար դառնա ավելի ուժեղ, ավելի կոփված և կազմակերպված անհատ դառնալու ժամանակահատված։
Նշենք, որ այս տարվանից պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 1,5 տարի է։
Բարի և խաղաղ ծառայություն մեր տղաներին։
 
Մանրամասն՝ տեսանյութում։
 
 
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-13 18:11:44