Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Լավագույն տնօրեն» և «Լավագույն ուսուցիչ» անվանակարգերում մրցույթի 2 հաղթողները Արագածոտնի մարզից են

10.01.2026

 ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույնները 2025-2026» մրցույթի հաղթողների շարքում են Արագածոտնի մարզի Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Սաթենիկ Ավոյանը և Նորաշենի Ռաֆիկ Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի «ԲՏՃՄ» առարկայի («Քիմիա», «Կենսաբանություն») ուսուցիչ Բալասան Հակոբյանը։

Նշված մրցույթի շրջանակում ուսումնական տարվա յուրաքանչյուր ամսվա ընթացքում բոլոր մարզերից և Երևանից ընտրվում և տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվում կրթական ոլորտի ներկայացուցիչներ։
Մասնավորապես, դեկտեմբեր ամսվա արդյունքներով «Լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթել է Սաթենիկ Ավոյանը, իսկ սեպտեմբեր ամսվա արդյունքներով «Լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթող է Բալասան Հակոբյանը։
Ուրախ ենք տեղեկացնել, որ Նորաշենի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Բալասան Հակոբյանը ևս մեկ հաջողություն ունի․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով նրան շնորհվել է ուսուցչի 4-րդ աստիճանի տարակարգ։
Շնորհավորում ենք մեր առաջադեմ մանկավարժներին և մաղթում մասնագիտական նոր ձեռքբերումներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-13 16:50:26