Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի 50 պատանիներ 5 օր շարունակ MyLer հանգստյան գոտում մասնակից են եղել անվճար ձմեռային ճամբարի

08.01.2026

 «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերությունը բարեգործական հիմունքներով կազմակերպել էր ձմեռային ճամբար, որին մասնակցել են գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներ, սոցիալապես անապահով, ծնողազուրկ և Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների երեխաներ։

Ճամբարի շրջանակում դեկտեմբերի 22-26-ն ընկած ժամանակահատվածում պատանիներին ուսուցանվել է դահուկասպորտ, մարզչի ուղեկցությամբ նրանք կիրառել են իրենց գիտելիքները։
Նախաձեռնության նպատակը առողջ ու ակտիվ ապրելակերպի խթանումն ու երեխաների համար հավասար հնարավորությունների ստեղծումն էր։
Ճամբարն ամփոփվել է հանդիսավոր արարողությամբ, որտեղ երեխաները ներկայացրել են իրենց վառ տպավորությունները։
Մասնակիցներին հավաստագրեր են հանձնել Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերության և MyLer հանգստյան գոտու ներկայացուցիչները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-09 17:58:30