Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի Արուճ գյուղը 3-րդ անգամ էր Սուրբծննդյան փառատոնի շուրջ համախմբում մեր հայրենակիցներին

07.01.2026

 ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, մարզի համայնքապետերի և պաշտոնատար այլ անձանց ու քաղաքացիների մասնակցությամբ Արուճում հունվարի 6-ին կայացավ Սուրբծննդյան 3-րդ փառատոնը։

Հոգևոր երաժշտության փառատոնի շրջանակում հանդես եկան «Ֆիմեյլ Կոմպոզերս» երգչախումբը, Թալինի երգչախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և մարզային մանկական երգչախմբերը՝ Թալինից, Ապարանից, Քաղցրաշենից և Արևշատից։
Փառատոնին կից գործեց տոնավաճառ, որտեղ հանդես եկան մարզի 1 տասնյակից ավելի արտադրողներ։ Շրջայցի ընթացքում Վարչապետը զրուցեց տնտեսվարողների, ծանոթացավ նրանց արտադրանքին։
Փառատոնն իրականություն դարձավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ՝ Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համագործակցությամբ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-08 17:20:07