Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սասունիկի միջնակարգ դպրոցում ամփոփվեց «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացված «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի հերթական փուլը

26.12.2025

 Աշակերտների ստեղծագործականությունն ու նախաձեռնողականությունը խթանելու նպատակով անցկացվող կրթամշակութային ծրագրի երկրորդ փուլը սեպտեմբեր ամսից մինչև տարեվերջ իրականացվեց Արագածոտնի մարզի տարբեր համայնքների արվեստասեր 51 երեխայի համար։

Ծրագրի շրջանակում, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի և հիմնադրամի համագործակցությամբ, դպրոցականներն այցելել են պատկերասրահներ, թանգարաններ, Հայաստանի տարբեր քաղաքների տեսարժան վայրեր՝ բացահայտելու հայրենի և բարեկամ երկրների մշակույթները, ճանաչողական այցերի միջոցով ստացել են նոր գիտելիք ու զարգացրել հաղորդակցական հմտությունները։
Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանի և մարզպետի աշխատակազմի պաշտոնատար անձանց, «Իմ քայլը» հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանի, ուսուցիչների և ծնողների մասնակցությամբ այսօր ամփոփվեցին ծրագրի 2-րդ փուլի արդյունքները, մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-29 16:56:40