Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի գլխավորությամբ կայացավ դպրոցի տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների հետ տարեվերջյան խորհրդակցությունը

24.12.2025

 Նիստին ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Սասունիկի նորակառույց դպրոցում կայացած ամփոփիչ քննարկմանը, ողջունելով ներկաներին, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խոսեց մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերից, մասնավորապես, ամփոփելով Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնում կառուցվող, վերակառուցվող ու հիմնանորոգվող կրթօջախների աշխատանքները։
Դպրոցների շենքային պայմանների արդիականացումից զատ, մարզպետն անդրադարձավ կրթության որակի բարձրացմանն ուղղված այլ թեմաների, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նշելով, որ ուսուցչի աշխատանքը բարձր է գնահատվում առավել քան երբևէ։ Նա ուրախությամբ արձանագրեց, որ ուսուցիչների կողմից մեծ խանդավառություն կա գիտելիքները համալրելու, ատեստավորվելու և ըստ այդմ բարձր աշխատավարձ ստանալու կապակցությամբ։
Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը ներկայացրեց կառուցվող, վերակառուցվող ու հիմնանորոգվող 42 դպրոցների ցանկը, անդրադարձավ ուսումնակազմակերպական մի շարք հարցերի։
Քննարկումն ամփոփվեց հարցուպատասխանով։
Մարզպետը շնորհակալություն հայտնեց մանկավարժներին՝ նվիրված աշխատանքի համար և բոլորին մաղթեց բարեբեր Նոր տարի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-26 16:32:59