Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը ստուգայցով եղավ Թալին համայնքի հիմնանորոգվող դպրոցներում

17.12.2025

 Թալին քաղաքի ավագ դպրոցը և Մաստարայի միջնակարգ դպրոցը հիմնանորոգվում և ամբողջությամբ համալրվում են նոր գույքով․ ֆինանսական հատկացումը պետբյուջեից է՝ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։

Հիմնանորոգման ընթացքին հետևելու նպատակով Արագածոտնի մարզպետը համայնքապետ Տավրոս Սափեյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց դպրոցներ։
Թալինի ավագ դպրոցում հիմնանորոգումն ավարտական փուլում է, սկսվել են կահավորման աշխատանքները։
Մաստարայի միջնակարգ դպրոցում շինարարությունն ակտիվ փուլում է։
Շրջայցերի ընթացքում մարզպետը զրուցեց ուսուցիչների, աշակերտների հետ, ովքեր խանդավառված են իրենց կրթական միջավայրի արդիականացման հանգամանքով։
Մանկավարժների հետ հանդիպմանը մարզպետը հատուկ անդրադարձավ ատեստավորված ուսուցիչներին, որոնք բավականին բարձր աշխատավարձ են ստանում, շնորհավորեց նրանց և ողջունեց նրանց մոտիվացիան։
Թալին կատարած այցի ընթացքում մարզպետը եղավ նաև սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզում, որի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ներդրվել է 345 մլն դրամ, որի 70 %-ը պետբյուջեի հատկացումն է, 30-ը՝ համայնքինը։
Մշտադիտարկման այցերը շարունակական են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-15 17:30:39