Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է ՏԿԵ նախարարի մոտ անցկացված խորհրդակցությանը
15.12.2025
Նախարար Դավիթ Խուդաթյանը մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցություն է անցկացրել` քննարկելով տարեվերջյան կատարողականները։
Նախ քննարկվել են 2025 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման, ՏԿԵՆ բյուջեի կազմում մարզպետների աշխատակազմերի կողմից իրականացվող ծրագրերի կատարողականների ցուցանիշները։
Նախարարը հանձնարարել է գործադրել բոլոր ջանքերը և մինչև տարեվերջ ապահովել բարձր կատարողականներ։
Քննարկվել են աշխատանքային մի շարք այլ հարցեր։


