Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի տնտեսվարողները՝ պետական օժանդակության ծրագրերի շահառու

11.12.2025

 Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ միասին հանդիպումներ է ունեցել գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերի շահառու դարձած մի քանի գործարարների հետ։

Առաջին հանդիպումը եղել է Աշտարակի «Դրիմ Ռոս Հաուս» վարդերի ջերմատանը, որի հիմնադիրն օգտվել է «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրից»։
Հաջորդ կանգառը Աշտարակում գործող նորաբաց «Արագած» գինու և կոնյակի գործարանն է եղել, որի հիմնադիրը «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի» շահառու է։Այցն ամփոփվել է Սասունիկում այս տարի հիմնված սպանդանոցում, որը դարձել է «Սպանդանոցների կողմից մատուցվող խոշոր եղջերավոր կենդանիների սպանդի ծառայության վճարի մասնակի փոխհատուցման ծրագրի» շահառու։
Շրջայցի և գործարարնրի հետ զրույցում Միլադա Հովհաննիսյանը հետաքրքրվել է արտադրական ծավալներով, բիզնեսը զարգացնելու հեռանկարներով, առկա խնդիրներով։
Այցերը շարունակական են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-11 17:40:32