Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայտնի են «Դպրոցականների վոլեյբոլի լիգայի» մարզային փուլի հաղթողները

08.12.2025

 Հայաստանի Հանրապետության Վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են։

Խաղերն անցկացվել են 2 տարիքային խմբերում՝ 6-7-րդ դասարաններ և 8-9-րդ դասարաններ։
1-3-րդ մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ՝
1-ին տարիքային խումբ՝
1․ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի թիմ,
2․ Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցի թիմ,
3․Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմ։
2-րդ տարիքային խումբ`
1․Արագածի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմ,
2․Սասունիկի միջնակարգ դպրոցի թիմ,
3․Ոսկեթասի միջնակարգ դպրոցի թիմ։
Այսպիսով, Արագածոտնի մարզը դեկտեմբերի 20-25-ը Երևանում կայանալիք մրցաշարի եզրափակիչ փուլում կներկայացնեն 1-ին տեղերը զբաղեցրած Արագածի թիվ 1 միջնակարգ և Աշտարակի Վ․ Պետրոսյանի անվան հիմնական դպրոցների թիմերը։
Մեր պատանիներին մաղթում ենք հաջող մրցելույթներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-10 14:52:23