Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեր աշակերտները տպավորված են «Իմ ձայնը՝ հանուն ապահով և անվտանգ դպրոցի» խորագրով համաժողովից

02.12.2025

 

Արագածոտնի մարզի տարբեր համայնքների ավագ դասարանների առաջադեմ 10 աշակերտներ մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կազմակերպած աշակերտական համաժողովին։
Համաժողովի շրջանակում մեր աշակերտները ի թիվս 180 դպրոցականների, «Անվտանգ և ապահով կրթական միջավայրով ուսումնական տարի» թեմայի շուրջ զեկուցումներ են լսել, ներկայացրել իրենց դիտարկումները։
Համաժողովում բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ գրասենյակի միջազգային համագործակցության պատասխանատու Ֆրանկ Հեսսը և ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը:
Աշակերտների խոսքով՝ համաժողովն իրենց համար յուրատեսակ փորձառություն էր, ժամանակակից կրթության վերաբերյալ գիտելիքները հարստացնելու, ինչպես նաև գաղափարներ գեներացնելու և ներկայացնելու բարենպաստ հարթակ։
Դպրոցականների հավաստմամբ՝ նմանօրինակ նախաձեռնություններին մասնակցելը որպես աշակերտ իրենց մոտիվացնում է, օգնում առավել մրցունակ դառնալ։
Աշակերտական հանրապետական համաժողովին մեր մասնակիցներն էին
Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի աշակերտ Նշան Ատոմյանը, Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Գայանե Աբրահամյանը, Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտ Նարե Մարգարյանը, Ալագյազի միջնակարգ դպրոցի աշակերտ Սուրիկ Մախմուդովը,Փարպիի միջնակարգ դպրոցի աշակերտներ Նարե Հայրապետյանը և Սոֆի Գալստյանը, Ծաղկահովտի միջնակարգ դպրոցի աշակերտ Անի Մելքոնյանը, Օշականի միջնակարգ դպրոցի աշակերտ Գայանե Խումարյանը, Նորաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Դերենիկ Հակոբյանը, Հարթավանի միջնակարգ դպրոցի աշակերտ Արևիկ Աբրահամյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-04 16:34:41