Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում աննախադեպ շինարարական եռուզեռ է

01.12.2025

 Արագածոտնի մարզում աննախադեպ շինարարական եռուզեռ է․ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը Ապարան, Ծաղկահովիտ, Ալագյազ համայնքներում շինհրապարակներում հետևեց պետական ծրագրերի ընթացքին

Արագածոտնի մարզում լայն թափով ընթանում են պետական բյուջեի միջոցներով մարզի զարգացման ծրագրերը՝ դպրոցների, մանկապարտեզների կառուցումից մինչև գազաֆիկացում և ասֆալտապատում։
Նշված համայնքներում պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետը համայնքապետերի հետ եղավ Հարթավան, Գեղադիր, Ծաղկահովիտ, Ալագյազ, Ճարճակիս բնակավայրերում, այցելեց շինհրապարակներ, զրուցեց շինարարների, բնակիչների հետ, արձանագրեց խնդիրներն ու հանձնարարականներ տվեց։
Առաջին կանգառը Հարթավանում էր, որտեղ պետական միջոցներով իրականացվում է 1․2 կմ մարզային նշանակության ճանապարհի հիմնանորոգում, աշխատանքներն ավարտական փուլում են։
Հաջորդիվ, Գեղադիրում մարզպետը դիտարկեց կառուցվող մանկապարտեզի, ճանապարհի հիմնանորոգման, ինչպես նաև գազաֆիկացման աշխատանքները։ Հավելենք, որ բնակավայրի համար «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվող մանկապարտեզը նախատեսված է 75 սանի համար։
Գեղադիրով է անցնում Հոռոմ-Արթիկ-Ալագյազ Հ21 հանրապետական նշանակության ճանապարհը, որն այժմ հիմնանորոգման ընթացքում է։
Ծաղկահովիտ համայնքում սուբվենցիոն ծրագրով գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում։Ծրագիրը ներառում է Ծաղկահովիտ, Լեռնապար, Գեղաձոր, Բերքառատ, Հնաբերդ, Գեղադիր, Նորաշեն բնակավայրերի առանձին հատվածներ։
Ալագյազում մարզպետ Սերգեյ Մովսիսյանին ներկայացվեցին կառուցվող մանկապարտեզի և կանգառների շինարարական աշխատանքները։ Նշենք, որ 144 սանի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզը գրեթե պատրաստ է շահագործման։
Այցն ամփոփվեց Ճարճակիսում՝ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում հիմնվող կրթահամալիրի կառուցման աշխատանքների դիտարկմամբ։ Նշենք, որ կրթահամալիրը նախատեսված է 144 աշակերտի համար, ևս 40 տեղ նախատեսվում է նախակրթարանի համար։
Մշտադիտարկումները շարունակական են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-28 16:36:52