Տպել
Նորություններ
Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը
27.11.2025
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ պարբերաբար տեղի ունեցող ընդունելությունները քաղաքացիների հետ շփման յուրատեսակ հարթակ են։
Դրանց շրջանակում մարզպետի կողմից արձանագրվում և նրա հանձնարարականներով ամեն ամիս լուծում են ստանում սոցիալական, առողջապահական, աշխատանքային և այլ բնույթի տասնյակ խնդիրներ։
Մարզպետի մոտ կայացած հերթական ընդունելությանը մասնակցեցին 3 տասնյակ քաղաքացիներ, որոնք իրենց հարցերը ներկայացրին առանձնազրույցների ընթացքում։
Հարգելի քաղաքացիներ, մարզպետ Սերգեյ Մովսիսյանի մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով (0232) 3 24 64:


