Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քաղաքացիների հետ հանդիպման նպատակով մարզպետը եղավ Գեղադիր, Ծաղկահովիտ, Հարթավան բնակավայրերում

26.11.2025

 Համայնքային այցերի շրջանակում Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այցելեց մարզի բարձրադիր գոտում գտնվող Գեղադիր, Ծաղկահովիտ, Հարթավան բնակավայրեր, տնայցեր կատարեց, շփվեց բնակիչների հետ, գույքագրեց նրանց հուզող խնդիրները։

Շրջայցին ներկա էին Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Քաղաքացիները բարձրացրին սոցիալական, առողջապահական, համայնքի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, նաև ընդգծեցին, որ իրենց հեռավոր գյուղերում նկատելի են Կառավարության կողմից իրականացվող պետական զարգացման ծրագրերի դրական ազդակները։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը հետաքրքրվեց ջեռուցման ապահովման հնարավորություններով, բնակիչների հետ քննարկեց ձմռան ցուրտ ամիսներին կենցաղային հոգսերը մեղմող տարբերակներ։ Մի շարք հարցերի լուծումներ նախանշվեցին մարզպետի աշխատակազմ-համայնք համագործակցության շրջանակում։
Ծաղկահովիտում բնակիչների համընդհանուր հարցերի շարքում խոսվեց ներհամայնքային ճանապարհի բարեկարգման անհրաժեշտության մասին, մարզպետը նշեց, որ ամեն ինչ կարվի, որ հնարավորինս շուտ նշված հարցը լուծվի, մասնավորապես, ճանապարհի բարեկարգումը կիրականացվի որևէ պետական ծրագրի շրջանակում։
Մարզպետի համայնքային այցերը շարունակական են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-25 10:56:23