Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ուղերձն Ուսանողության միջազգային օրվա առթիվ
17.11.2025
Սիրելի՛ ուսանողներ,
մի շարք երկրներում այսօր նշվում է Ուսանողության միջազգային օրը, ինչի առիթով իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում ձեզ։
Ուսանողությունը ձեր մասնագիտական լայնահուն ճանապարհի սկիզբն է, և ուզում եմ մաղթել, որ դուք այն լիարժեք վայելեք։
Հենց ուսանողական տարիներն են դառնում ձեր ներուժի բացահայտման ու իրացման լավագույն ժամանակաշրջանը, զարգացնում մտավոր, առաջնորդական և կազմակերպչական հմտություններ, որոնք ձեզ համար հետագայում ամուր հենման կետ են հանդիսանալու։
Լավ սովորեք, դարձեք լավ մասնագետ և համալրեք մեր պետության տարբեր ոլորտների պահանջված մասնագետների շարքը։
Սիրելի՛ ուսանողներ, լիահույս եմ, որ ապագայում մենք հանդիպելու ենք որպես կրտսեր և ավագ գործընկերներ և քննարկելու ենք մեր պետության զարգացմանն ուղղված կարևոր հարցեր։
Շնորհավոր ձեր տոնը և բարին ընդ ձեզ։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ


