Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ձմռանը անվտանգ ճանապարհների ապահովման նպատակով` մարզպետի աշխատակազմի և ճանշինների համագործակցությամբ սկսվել են նախապատրաստական աշխատանքները

12.11.2025

 Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի մոտ կայացավ քննարկում` ձմռան ամիսներին տեղական (մարզային) նշանակության ավտոճանապարհների սպասարկումն ու պահպանությունը պատշաճ կազմակերպելու հարցերի շուրջ։ Մասնակցում էին Արագածոտնի մարզպետի աշխատակազմի, մարզային նշանակության ավտոճանապարհների ամառային և ձմեռային պահպանությունն իրականացնող ընկերությունների, ՆԳՆ ՓԾ Արագածոտնի մարզի փրկարարական վարչության և պարեկային ծառայության, ներկայացուցիչներ։

Ընդգծվեց, որ նոյեմբերի 16-ից կսկսվեն Արագածոտնի մարզի ավտոճանապարհների ձմեռային ընթացիկ պահպանության աշխատանքները, ներկաները հանձնարականներ ստացան ձյունամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։
 
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-17 16:35:54