Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լուսագյուղը՝ նոր ժամանակի շնչով․ Արագածոտնի մարզպետը ծանոթացավ գյուղի զարգացման ծրագրով իրականացվող աշխատանքներին

11.11.2025

 «Արմենիան Ֆյուչր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լուսագյուղ գյուղի զարգացում» ծրագրի շրջանակում Ապարան համայնքի հնագույն Լուսագյուղ բնակավայրը նոր շունչ է ստանում։

Գյուղի համար մշակված մաստեր պլանն իր մեջ ներառում է գյուղի ամբողջական ճարտարապետական և տնտեսական կոնցեպտը և ըստ այդ կոնցեպտի՝ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ:
Լուսագյուղում հիմնադրամի կողմից կառուցվել է նոր դպրոց՝ նախատեսված 220 աշակերտի համար, և այժմ իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները։ Այն ընդգրկված է Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրում։
Հիմնադրամի կողմից բարեկարգվում են գյուղի ճանապարհները, ճամփեզրերը, փոխվում են անհատական բնակելի տների տանիքները, ստեղծվում են այլ ենթակառուցվածքներ, ճարտարապետական ուրույն լուծումների միջոցով գյուղը դառնում է առավել կոլորիտային ու գրավիչ։
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի, «Արմենիան Ֆյուչր» հիմնադրամի գործադիր տնօրեն Մերուժան Բադալյանի, մարզպետարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ շրջեց կառուցվող դպրոցի շինհրապարակում, քննարկեց ընթացիկ և կատարվելիք աշխատանքները։
Մարզպետը հանձնարարեց դպրոցի կառուցման ընթացքում խիստ պահպանել նորմերը, հետևողական լինել որակի հարցում։
Գյուղի զարգացման ծրագիրը բարձր արդյունավետությամբ իրականացնելու գործում մարզպետն ընդգծեց ՀՀ կառավարության, մարզպետի աշխատակազմի, համապատասխան գերատեսչությունների և Ապարանի համայնքապետարանի համատեղ աշխատանքի կարևորությունը և պատրաստակամություն հայտնեց սերտ գործակցության։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-15 17:12:08