Տպել
Նորություններ
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը մասնակցել է «Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորում»-ին
21.10.2025
Պաշտոնատար անձանց և գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կայացած համաժողովում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Կանխատեսել ապագան» խորագրով բանախոսությամբ։
Խոսելով Ակադեմիական քաղաքի ռազմավարական նշանակության մասին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Կրթությունն անհատի ապագայի կանխատեսման հարթակ է, և «Ակադեմիական քաղաք» նախագիծն իրականում անհատի ապագայի կանխատեսման համակարգն ավելի ուժեղացնելն է և անհատի ապագայի կանխատեսման համակարգը տրանսֆորմացնելն է պետության ապագայի կանխատեսման համակարգի։ Եվ իմ կարծիքով՝ «Ակադեմիական քաղաքը» այն նախագիծն է, որն առավել ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը»:


