Տպել
Նորություններ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր
17.10.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր։
Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի և Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանի ուղեկցությամբ նախարան այցելեց Միասնական սոցիալական ծառայության Աշտարակի և Թալինի տարածքային կենտրոններ։
ՄՍԾ Աշտարակի տարածքային կենտրոնում շրջայցի ընթացքում մարզպետը նախարարին ներկայացրեց մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, սոցիալապես անապահով ընտանիքների կյանքի որակի բարելավմանը վերաբերող մի շարք հարցեր։
Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց Ղարաբաղից բռնի տեղահանված և Արագածոտնի մարզում հաստատված մեր հայրենակիցների զբաղվածությանը, պետական բնակապահովման ծրագրերում նրանց ներգրավվածությանը վերաբերող հարցերին։
Աշտարակ և Թալին համայնքների կենտրոնների աշխատակիցների հետ զրույցում նախարար Թորոսյանը քննարկեց կենտրոնների գործունեությանը, քաղաքացիների սպասարկման արդյունավետությանը և ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։
Նախարարն ընդգծեց քաղաքացիների կայուն զբաղվածությունն ապահովելու գործընթացում սոցիալական աշխատողների աջակցության կարևորությունը, հանձնարարեց ապահովել պետական ծրագրերի վերաբերյալ նրանց իրազեկությունը։


