Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում «ՀՀ Վարչապետի գավաթ» լողի դպրոցական առաջնության մարզային փուլում այսօր ուժերը չափեցին Աշտարակ, Ապարան, Թալին համայնքները ներկայացնող 90 աշակերտներ

13.10.2025

 Արագածոտնի մարզում «ՀՀ Վարչապետի գավաթ» լողի դպրոցական առաջնության մարզային փուլում այսօր ուժերը չափեցին Աշտարակ, Ապարան, Թալին համայնքները ներկայացնող 90 աշակերտներ։

Մրցաշարն անցկացվեց 2 տարիքային խմբում՝
3-6-րդ դասարաններ (8-12 տարեկաններ),
7-12-րդ դասարաններ (13-17 տարեկաններ)։
Մրցանակային 1-3-րդ տեղերը գրաված աշակերտները պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։
Մրցանակները հանձնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արման Անտոնյանը, ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Գալուստ Թադևոսյանը, ՀՀ լողի ֆեդերացիայի նախագահ Հովսեփ Մեսրոպյանը։
Հավելենք, որ մրցաշարի հանրապետական փուլը կկայանա նոյեմբերին՝ Ծաղկաձորում։ Եզրափակիչ փուլում մեր մարզը կներկայացնեն կմասնակցեն 2 տարիքային խմբերի հավաքական թիմերը։
Յուրաքանչյուր թիմի կազմը՝ 4 տղա և 4 աղջիկ։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-10 17:53:32