Տպել
Նորություններ
Մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատվել է
13.10.2025
2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը հաստատվել է։
Մասնակի փոխհատուցում կտրամադրվի այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածքներն ու այգետարածքները 2024-2025 թթ․ կարկուտից վնասվել են 40-100 տոկոսով։
Փոխհատուցման չափը հաշվարկվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա։
Շահառուները մինչև 2025 թ․ հոկտեմբերի 31-ը պետք է դիմումներ ներկայացնեն համայնքներին, որոնք ամփոփված կուղարկվեն մարզային հանձնաժողովներին և հաջորդիվ՝ Հանրապետական հանձնաժողովի հաստատմանը։


