Նորություններ
Մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր իրականացրեց քաղաքացիների ընդունելություն
10.10.2025
Մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտների մասնագետների ներկայությամբ մարզպետը առանձնազրույցներ ունեցավ մարզի տարբեր համայնքներից եկած 2 տասնյակ քաղաքացիների հետ։
Բարձրաձայնված մի շարք սոցիալական, առողջապահական, աշխատանքային բնույթի խնդիրներ դրական լուծում ստացան հենց տեղում՝ մարզպետի հանձնարարականներով, մարզպետի աշխատակազմի լիազորությունների տիրույթից դուրս որոշ հարցեր պարզաբանվեցին և աջակցման նպատակով ընթացք տրվեց դրանց լուծմանը։
Հարգելի՛ քաղաքացիներ, մարզպետի մոտ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով (0232) 3 24 64։


