Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Լևոն Ազիզյանի մասնակցությամբ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում քննարկվեցին անարդյունավետ հակակարկտային կայանների այլընտրանք

08.10.2025

 Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանի մոտ տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների գյուղատնտեսական ոլորտի պատասխանատուները, նշված ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։ Լևոն Ազիզյանի կողմից ներկայացվեց հակակարկտային կայանների այլընտրանք հանդիսացող ժամանակակից և առավել արդյունավետ տեխնիկաների ներդրման պիլոտային ծրագիրը։

Քննարկման ընթացքում գյուղոլորտի մասնագետները վերլուծեցին բնական աղետներից բերքի և մշակովի հողատարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների նախորդ տարիների փորձը՝ շեշտը դնելով հակակարկտային կայանների աշխատանքի վրա։

Ըստ մասնագետների՝ դրանց արդյունավետությունը շատ ցածր է և նոր համակարգի ներդրման մեծ անհրաժեշտություն կա։

Պիլոտային ծրագրի շրջանակում ներդրվելիք նոր պաշտպանիչ համակարգի արդյունավետությունը ներկայացնելիս խոսվեց այլ երկրներում դրան հաջող փորձի մասին։

Նախատեսվող ծրագիրը ներկաների կողմից հավանության արժանացավ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:01:56