Նորություններ
Գործը, որ դուք եք անում, ամրացնում, հզորացնում է մեր պետությունը․ մարզպետ
06.10.2025

Սիրելի' ուսուցիչներ, այսօր ձեզ երախտագիտական խոսքեր ասելու ոսկե ակնթարթն է. նշվում է Ուսուցչի միջազգային օրը։
Թույլ տվեք ի խորոց սրտի շնորհակալություն հայտնել ձեզ այն հսկայական ջանքերի համար, որ ամեն օր ներդնում եք սերունդ կրթելու գործում։ Դուք մեծ հայրենասերներ եք, որովհետև գործը, որ դուք եք անում, ամրացնում, հզորացնում է մեր պետությունը։
Ուզում եմ միշտ առողջ, առույգ ու խանդավառ լինեք, որ կարողանաք ուսման հանդեպ մեծ սեր սերմանել մեր երեխաների մեջ։ Հենց այդ սիրուց է ստեղծվում մեր մրցունակ սերունդն ու զարգացած հասարակությունը։ Եվ ուզում եմ շարունակական հաջողություններ ձեռք բերեք` հասնելով մասնագիտական առավել բարձր նվաճումների։
Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը։
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ
ՍԵՐԳԵՅ ՄՈՎՍԻՍՅԱՆ