Նորություններ
Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը
06.10.2025

Տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի հերթական նիստը
Օրակարգում ներառված էր մեկ հիմնական հարց՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխող մեքենաների համար հասարակական, արտադրական նշանակության շենք-շինությունների կայանատեղիներում տեղահատկացման աշխատանքների ընթացքի մասին»։
Արագածոտնի մարզպետի տեղակալ, Արագածոտնի մարզի հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Միլադա Հովհաննիսյանը ողջունեց ներկաներին՝ ընգծելով, որ շատ կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված պայմանների ապահովումը և հանձնաժողովի աշխատանքն ամեն կերպ պետք է նպաստի դրան։
Հանձնաժողովի անդամներն ու համայնքների համապատասխան մասնագետները հանդես եկան օրակարգային հարցին առնչվող համապատասխան զեկուցումներով։
Նիստն ամփոփվեց խնդիրների վերհանմամբ ու հարցուպատասխանով։