Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շահագործման հանձնվեց Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ նոր կառուցված ճանապարհը

03.10.2025

 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի և պաշտոնատար այլ անձանց մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ 8 կմ երկարությամբ նորակառույց ճանապարհի բացումը։

Սույն ճանապարհահատվածն ասֆալտապատված է 3 շերտով։
Ճանապարհը կառուցվել է ՀՀ պետական բյուջեի և Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով, ճանապարհի կառուցման համար հատկացվել է 22 մլն ԱՄՆ դոլար։
Ճանապարհը գծանշված է և անվտանգային էլեմենտներով կահավորված, արգելափակոցները և ճանապարհային նշանները տեղադրված են։Առաջիկայում պատրաստ կլինի նաև լուսավորության համակարգը։
Վարորդներին մաղթում ենք անվտանգ երթևեկություն։
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-07 11:34:47